Գլխավոր ՇոուԲիզ Ջենիֆեր Լոպեսը ծրագրում է մեծ վերադարձ 2025 թվականին

Ջենիֆեր Լոպեսը ծրագրում է մեծ վերադարձ 2025 թվականին

0
62

Ջենիֆեր Լոպեսը ծրագրում է մեծ վերադարձ 2025 թվականին այն բանից հետո, երբ Բեն Աֆլեքը կոտրեց նրա սիրտը։

«Նա ցանկանում է, որ հաջորդ տարին լինի իր լավագույն տարին, որպեսզի կարողանա ցույց տալ աշխարհին, որ իր անմխիթար սիրային կյանքը չի կոտրել իրեն»,- DailyMail.com-ին ասել է աղբյուրը:

55-ամյա աստղը նոր տարում երկու կարևոր քայլ է անելու, որոնք կապված են նրա ժողովրդականության բարձրացման հետ, ասել է աղբյուրը։ Մասնավորապես, նա մտադիր է «Օսկար»-ի համար պայքարել երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում՝ «Անզսպելին» (Unstoppable) ֆիլմում աշխատասեր մոր դերի համար։

Աֆլեքը ֆիլմի պրոդյուսերներից մեկն է իր ընկեր Մեթ Դեյմոնի հետ միասին: Աղբյուրը հավելել է, որ Բենն ու Մեթը կաջակցեն նրան արձանիկը նվաճելու ջանքերում։

Լոպեսը նաև կսկսի իր Greatest Hits շրջագայությունը 2025 թվականի ամռանը: Նա շրջագայությունը չեղարկել էր այս տարի՝ Աֆլեքի հետ ամուսնալուծվելու պատճառով:

Աղբյուրը՝ NEWS.am STYLE