Առաջիկա օրերին Հայաստանի ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում և տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով, հայտնում է Հիդրոմետոլոգիայի և մոնիտորինգի կենտրոնը։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 18-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի նախալեռնային շրջաններում հնարավոր է ձնախառն անձրև:
Քամին հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ ուժգնացումները մինչև 16-20 մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-19-ը կնվազի 7-9 աստիճանով։ Շիրակում հոկտեմբերի 18-ին կլինի +10, հոկտեմբերի 19-ին՝ +9, Կոտայքում՝ համապատասխանաբար՝ +14 և +13, Գեղարքունիքում՝ +9 և +7: Լոռիում հոկտեմբերի 18-ին կանխատեսվում է +12, իսկ հոկտեմբերի 19-ին՝ +11, Տավուշում՝ +15 և +14:
Արագածոտնում ջերմաչափը կբարձրանա մինչև +14 և +13, Արարատում,
Արմավիրում և Վայոց Ձորում՝ համապատասխանաբար +15 և +14։ Սյունիքում՝ +16 և +15 աստիճան:
Երևանում հոկտեմբերի 18-ին սպասվում է նաև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կլինի +15։