Ինչպես նշվում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի հաղորդագրության մեջ, Երևանում նոյեմբերի 1-2-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Նոյեմբերի 1-2-ին, 3-ին, 5-ի գիշերը շրջաններում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ին և 4-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-ին և 4-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 3-6, 4-5-ի գիշերը ևս 2-4 աստիճանով։