Գլխավոր ՇոուԲիզ Ֆիլիպ Կիրկորովը հրապարակել է իր իսկական ազգանունը

Ֆիլիպ Կիրկորովը հրապարակել է իր իսկական ազգանունը

664
0

Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը սոցիալական ցանցերում հրապարակել է ծնողների ամուսնության վկայականը՝ բացահայտելով իր իսկական ազգանունը՝ Կրիկորյան։

Երգիչը լուսանկարը հրապարակել է ի պատիվ ծնողների ամուսնության տարեդարձի։

«Ուղիղ 60 տարի առաջ՝ 1964 թվականի նոյեմբերի 1-ին, ծնվեց իմ ընտանիքը։ Մոսկվայի ՔԿԱԳ 2-րդ վարչության Հարսանյաց պալատում։ Շնորհակալություն ծնողներիս այս գեղեցիկ միության համար։ Ինձ համար։ Կյանքի համար։ Գնահատե՛ք ընտանեկան ավանդույթները և պահպանե՛ք սերը»,- գրել է Կիրկորովը։

Ամուսնության վկայականի հրապարակումից հետո արտիստի երկրպագուները տեսել են, որ նրա իսկական ազգանունը Կրիկորյան է, ինչը վկայում է հայկական ծագման մասին, ոչ թե բուլղարական։