Գլխավոր Դեսից-դենից Նոյեմբերի 5-ի ՀՈՐՈՍԿՈՊ. ինչ են խոստանում աստղաբանները

Նոյեմբերի 5-ի ՀՈՐՈՍԿՈՊ. ինչ են խոստանում աստղաբանները

0
144

ԽՈՅ

Հնարավոր է, որ այժմ Խոյերը հակված են չափից դուրս դրամատիզացնելու և ճոխացնելու: Դուք ձգտում եք ավելի շատ ուշադրություն և խղճահարություն առաջացնել ուրիշների մոտ՝ ձևացնելով, որ ձեզ շատ վատ եք զգում։ Պետք չէ կատակել նման բաների հետ: Շարունակելով նույն ոգով` ռիսկի եք դիմում միայնակ մնալու, և այլևս ուրիշ մեկը չի լինի, ում առաջ կկարողանաք խաղալ:

ՑՈՒԼ

Ցուլերի համար ռազմավարական պլանավորման շրջանի սկիզբ է: Նոր առաջարկները ձեզ մեծ օգուտներ կխոստանան։ Օրը կատարյալ է ճանապարհորդելու և նոր մարդկանց հանդիպելու համար։ Չափից դուրս դյուրահավատ մի եղեք, ձեր ուշադրությունը կենտրոնացրեք դետալների վրա, դրանցից հեշտ կլինի որոշել անծանոթ մարդկանց իրական դրդապատճառները:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Երկվորյակների համար այսօրը շատ երկար կձգվի։ Խնդիրներ կծագեն ամենուր։ Պարզապես ճակատագիրը ստուգում է ձեր ուժերը: Ցույց տվեք, որ ավելի ուժեղ եք, քան հանգամանքները, ցուցաբերեք սառնասրտություն և զսպվածություն։ Երեկոյան բոլոր խնդիրները կլուծվեն, և դուք կկարողանաք ժամանակ անցկացնել ձեր ընտանիքի կամ ընկերների հետ՝ կայացածության զգացումով։

ԽԵՑԳԵՏԻՆ

Եթե այսօր պլանավորում եք ինչ-որ մեկի հետ բախում ունենալ, ապա դա սպասված արդյունքի չի հանգեցնի, իսկ սառը պատերազմն այս պահին ոչ մեկի օգտին չէ։ Բայց ստեղծագործ Խեցգետինների համար լավ օր է: Ստեղծագործելու ժամանակն է, և հաջողությունը երկար սպասեցնել չի տա: Ծնողները պետք է ուշադրություն դարձնեն իրենց երեխաներին, միգուցե նրանք ձեր օգնության կարիքն ունեն:

ԱՌՅՈՒԾ

Այսօրվա ծանոթները Առյուծներին օգտակար կապեր են խոստանում, որոնք մեծապես կօգնեն մոտ ապագայում։ Ամենայն հավանականությամբ, դա կապված կլինի եկամտի նոր աղբյուրի հետ։ Պայքարեք պրոկրաստինացիայի դեմ, այսօր պետք է շատ աշխատել, դա դրական արդյունքների կբերի։ Ավելի լավ է երեկոն անցկացնեք ընտանիքի հետ։ Ինչ-որ հաճելի, հոգեհարազատ բան արեք:

ԿՈՒՅՍ

Այսօրը սրընթաց կանցնի Կույսի առջևով։ Տհաճ իրավիճակներ կամ կոնֆլիկտներ չեն սպասվում։ Հանգստացեք և զվարճացեք: Մաքուր օդն ու բնության մեջ զբոսանքները ձեզ օգտակար կլինեն, իսկ ընտանիքի հետ ժամանակ անցկացնելը կամ սիրելիի հետ ֆիլմ դիտելը հիանալի միջոց կլինի երեկոն ավարտելու համար:

ԿՇԵՌՔ

Հիանալի օր է Կշեռքների համար այն ընկերների շրջապատում անցկացնելու համար։ Լիցքաթափվե՛ք, այցելե՛ք կինոթատրոն, այն ձեզ դրական կվերալիցքավորի։ Հնարավոր են հաճելի ծանոթություններ, որոնք շուտով կվերաճեն լուրջ հարաբերությունների։ Այսօր հիանալի օր է նաև ստեղծագործական ինքնաիրացման և փորձարկումների համար։ Համարձակվեք, փորձեք ինչ-որ նոր բան, ձեզնից բոլորովին տարբեր, դա կօգնի ձեզ ճանաչել ինքներդ ձեզ այլ տեսանկյունից:

ԿԱՐԻՃ

Կարիճներին հիանալի օր է սպասվում նոր ծանոթություններ հաստատելու համար։ Սա կարող է ծառայել որպես շահավետ գործընկերության սկիզբ ինչպես ֆինանսական, այնպես էլ անձնական կյանքում: Այսօր ձեր շրջապատում ինչ-որ մեկը կարող է ձեր օգնության կարիքը ունենալ, աշխատեք չհրաժարվել, հիշեք՝ մոտ ապագայում դուք նույնպես կարող է ընկերական ձեռքի կարիք ունենաք։

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Այսօր Աղեղնավորները կարող են կոնֆլիկտներ ունենալ սիրելիների կամ ընկերների հետ։ Ձեր կարծիքն այն մասին, թե ինչպես անցկացնել արձակուրդը, արմատապես կտարբերվեն: Պետք չէ նման վեճերը սրտին մոտ ընդունել։ Ի վերջո, ամեն ինչ անպայման կստացվի։ Մոտ ապագայում լուրջ ծախսեր կունենաք, նախօրոք նախապատրաստեք հողը՝ նախքան ձեր երկրորդ կեսին այդ մասին պատմելը։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Այսօր Այծեղջյուրների համար չափազանց անխոհեմ է ամբարտավան լինելը։ Աշխատեք հապճեպ որոշումներ չընդունել, խուսափել կոնֆլիկտներից, օրը շատ բարդ է, և յուրաքանչյուր սխալ խոսք կարող է տարաձայնություններ առաջացնել։ Երեկոն ավելի լավ է անցկացնել հաճելի ընկերակցությամբ, որում կարող եք բարձրաձայն մտածել և կիսվել օրվա ընթացքում կուտակված էմոցիաներով։

ՋՐՀՈՍ

Այսօր շատ կարևոր է հետևել, թե ինչ եք ասում և ինչպես եք դա ասում, անպատշաճ հաճոյախոսությունը կարող է ցավ պատճառել: Պարզապես աշխատեք ձեր լեզուն ատամների արանքում պահել, այսօր այն հաստատ ձեր թշնամին է։ Լռությունը կարող է օգնել Ջրհոսներին խուսափել ավելորդ խնդիրներից։ Եթե ​​դուք պետք է շփվեք անծանոթ ընկերությունում, մի խոսեք ձեր քաղաքական հայացքների մասին։

ՁԿՆԵՐ

Այսօր Ձկների վրա կազդեն սնահավատությունն ու պատրանքները։ Ֆինանսական դժվարությունների լուրջ վտանգ կա։ Խանութ գնալիս ուշադիր ստուգեք ապրանքների պիտանելիության ժամկետը, կարող եք պատահաբար գնել փչացած ապրանք: Այսօր աշխատեք երկարաժամկետ որոշումներ չընդունել։ Երեկոն անցկացրեք հաճելի ընկերակցությամբ։