Գլխավոր Դեսից-դենից Ի՞նչն է մեզ ստիպում շարունակ scroll անել, բայց մեզ մենակ զգալ

Ի՞նչն է մեզ ստիպում շարունակ scroll անել, բայց մեզ մենակ զգալ

77
0

Միայնակ, բայց միացված։ Լիքը կապեր, բայց սիրտդ լուռ է։ Ինչո՞ւ։

Հեղինակ՝ NEWSMAG.AM

Երեկոյան ժամը 1-ն է։ Քնել ես ուզում, բայց չես քնում։ Մտնում ես ինստագրամ։ Ուրիշների ժպիտները, գինու բաժակները, կատարյալ մաշկերը, ամառային լույսը։ Սքրոլ… սքրոլ… սքրոլ…

Եվ հանկարծ նկատում ես՝ դու ընդամենը դիտում ես կյանքը, ոչ թե ապրում։ Իսկ ներսում՝ դատարկություն։

Մենք երբեք այսքան կապված չենք եղել՝ ու երբեք այսքան կտրված

Սոցիալական մեդիան խոստացել էր կապել մեզ։ Ու կապեց։ Բայց զուգահեռ՝ նաև խզեց։

Մենք խոսում ենք շատերի հետ, բայց չենք բացվում։ Կիսվում ենք, բայց առանց հույզերի։ Դնում ենք գեղեցիկ սթորիներ, բայց լուռ արտասվում ենք, երբ էկրանը մարում է։

Եվ հաճախ այդ կապը՝ սքրոլի մեջ կորսված, մեզ ավելի մենակ է դարձնում, քան երբևէ։

Dopamine-ի փակ շրջան

Մարդու ուղեղը սիրում է արագ պարգևատրումներ։ Լայքեր, ռեակցիաներ, սթորիների դիտումներ՝ դա կարճատև ուրախություն է ստեղծում։ Բայց հետո… կրկին դատարկություն։
Դա կախվածություն է։ Մենք վերադառնում ենք, որովհետև ուզում ենք նոր «փոքրիկ պարգև»։ Բայց այն երբեք բավարար չէ։
Եվ մեր ներսում կուտակվում է մի լուռ ցավ՝ անվան չարժանացած։

Մենք ցույց ենք տալիս լույսը, թաքցնում՝ մութը

Քչերն են հրապարակում կոտրվածությունը։ Քչերն են խոսում միայնության, խճճված մտքերի, հոգնածության մասին։
Բայց իրականությունն այն է՝ գրեթե բոլորս երբեմն այդտեղ ենք լինում։
Մենք փախչում ենք լռության մեջ, որտեղ կարելի է ժպտալ՝ առանց զգալու։

Մեզ պետք է ոչ թե կատարյալ, այլ իրական կապ

Մենք մոռացել ենք՝ երբ էր վերջին անգամ աչքերի մեջ նայեցինք։ Առանց էկրանի։ Առանց շտապելու պատմել, փնտրել, գրաֆիկ կառուցել։ Ուղղակի՝ լինել։

Իսկ ի՞նչ, եթե հաջորդ անգամ էջ մտնելու փոխարեն՝ զանգես։ Կամ գրես մի խոսք՝ անկեղծ։ Ոչ ֆիլտրով։ Ոչ էֆեկտով։ Ոչ պատճենով։

Կապը՝ իսկականը, ցավոտ էլ լինում է երբեմն։ Անհարմար։ Սխալներով։ Բայց միայն այնտեղ է իսկական մտերմությունը ծնվում։

Դու մենակ չես

Եթե քեզ երբեմն թվում է, որ բոլորը «ավելի լավ են», «ավելի երջանիկ», «ավելի հետաքրքիր» են՝ հիշիր։ Դա պատրանք է։

Դու մենակ չես։ Շատերն են զգում այն, ինչ դու։ Ու հենց դա գիտակցելը արդեն առաջին քայլն է դեպի իրական կապը՝ քեզ հետ, ու նաև ուրիշների։

Երբ հաջորդ անգամ անգիտակցաբար բացես ինստան, մի պահ կանգ առ։ Հանկարծ կպարզվի՝ իրական խոսակցությունը քեզ ընդամենը մեկ ԻՍԿական ու խորքից բխող «բարԵՎ» հեռավորության վրա է։