Գլխավոր Լուրեր Մամուլ «Ժողովուրդ». Բժշկական հանձնաժողովի բժիշկները խուճապի մեջ են. ստուգվելու է, թե ինչ հիմքով...

«Ժողովուրդ». Բժշկական հանձնաժողովի բժիշկները խուճապի մեջ են. ստուգվելու է, թե ինչ հիմքով են զինծառայությունից ազատվել իշխանավորների զավակները

2987
0

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ իրավապահ համակարգը սկսել է «անհանգստացնել» զորակոչիկների բուժզննմամբ զբաղվող բժշկական հանձնաժողովի բժիշկներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով այս թեմայով սկսվել են լուրջ ստուգումներ, խնդիր է դրված պարզելու՝ իշխանության ներկայացուցիչների զավակներն այս տարիներին ազատվել են ծառայությունից օրինակա՞ն, թե՞ ապօրինի հիմքերով, եթե անգամ գործընթացն օրինական է եղել, ապա կոնկրետ ինչ պատճառներով:

Այս հանգամանքը խուճապ է առաջացրել բժշկական հանձնաժողովի անդամների մոտ, քանի որ փորձը ցույց է տվել՝ հենց նրանց թեթև ձեռքով են շատերը ազատվել պարտադիր ժամկետային ծառայությունից կամ  տարկետում ստացել»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: