Գլխավոր Լուրեր Մամուլ «Ժամանակ». Նիկոլ Փաշինյանի որոշումը Բրյուսելից հետո. ե՞րբ կլինի արտահերթ ընտրությունը

«Ժամանակ». Նիկոլ Փաշինյանի որոշումը Բրյուսելից հետո. ե՞րբ կլինի արտահերթ ընտրությունը

2593
0

««Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդա­րանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն կայացրել է քաղաքա­կան որոշում և կմասնակցի Երևանի ավագանու արտա­հերթ ընտրությանը, որը տե­ղի կունենա, եթե հուլիսի 16- ին Երևանի գործող ավագա­նին չընտրի նոր քաղաքա­պետ: Իհարկե, ժամկետների հարցում որոշումը կախված է լինելու կառավարությունից, սակայն արտահերթն այդ դեպքում ամեն պարագայում կդառնա անխուսափելի:

Միաժամանակ, կառավարու­թյունից, իսկ ավելի շուտ՝ Նիկոլ Փաշինյանից է կախված, թե ինչ կլինի Երևանի քաղաքապետարանում՝ ՀՀԿ ավագանու հետ համապատասխան աշ­խատանք այդուհանդերձ կտարվի՞ քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունից խուսափելու համար, թե՞ Նիկոլ Փաշինյանը որևէ նշանակու­թյուն չի տա այդ հարցին և կթողնի իրադարձությունները զարգանան իրենց ընթացքով, իսկ կառավարությունը կսահմանի արդեն արտահերթ ընտ­րության իր համար հարմար ժամկետ, ընդհուպ այն, որ դրանք կարող են տեղի ունենալ խորհրդարանի ընտրության հետ զուգահեռ:

«Բարգավաճ Հայաստան» կու­սակցության համար այդ տար­բերակը, անշուշտ, այնքան էլ շահեկան չէ, մեղմ ասած, ու թերևս որևէ այլ կուսակցության համար: Սակայն ԲՀԿ-ի հանգամանքն առանձնահատուկ է, հաշվի առնելով այն, որ ներկայիս իրավիճակում , ներկայիս ստատուս քվոյի և դասավորության պայմաններում ԲՀԿ-ն է համարվում Նիկոլ Փաշինյանի քաղաքական, այսպես ասած, գլխավոր կամ միակ մրցակիցը, որը սպասում է իր ժամին: Այս տեսանկյունից, քաղաքի ավա­գանու արտահերթ ընտրությու­նը «Բարգավաճ Հայաստան»-ի համար հավասարազոր է այդ «ժամին», եթե տեղի է ունենում խորհրդարանի ընտրությունից առաջ: Համենայնդեպս, ԲՀԿ-ն այդպես է դիտարկում այդ հնա­րավորությունը: Մյուս կողմից, սակայն, խնդիրը թերևս հաղ­թանակը չէ, հազիվ թե «Բարգա­վաճ Հայաստան»-ն ակնկալի հաղթանակ Երևանի ավագա­նու արտահերթ ընտրությանը: Խնդիրը տվյալ դեպքում այն է, որ հնարավորինս նվա­զեցվի Նիկոլ Փաշինյանի թիմի հաղթանակի տոկոսը: Լավա­գույն արդյունքը կլինի այն, որ ձևավորվի ավագանի, որտեղ Փաշինյանը չի ունենա բացար­ձակ մեծամասնություն: Սրանք, իհարկե, այս պահին թվում են շատ տեսական, անիրականա­նալի տարբերակներ, սակայն հարցն այն է, որ դրանք են թերևս ԲՀԿ պլան մինիմում կամ մաքսիմումը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: