Գլխավոր Դեսից-դենից Տատիկի 5 իմաստուն խորհուրդներ, որոնք 100% աշխատում են

Տատիկի 5 իմաստուն խորհուրդներ, որոնք 100% աշխատում են

0
95

Ժամանակակից աշխարհում մենք անընդհատ փնտրում ենք բարդ լուծումներ մեր խնդիրներին՝ հոգեբանական թրեյնինգներ, մեդիտացիայի հավելվածներ, բազմահատոր գրքեր… Բայց երբեմն ամենաարդյունավետ մեթոդները թաքնված են մեր անցյալում՝ այն պարզ ճշմարտությունների մեջ, որոնք մեր տատիկները գիտեին առանց որևէ «գուգլելու»։

Ահա 5 խորհուրդ, որոնք փոխանցվել են սերնդեսերունդ և իսկապես օգնում են վերականգնել հոգու հանգստությունը։

1. Երբ վատ ես զգում, սկսիր ձեռքով, առանց ձեռնոցների, հատակը լվանալ։

Տատիկս ասում էր․ «Ուղեղը պետք է իջեցնել մարմնի մեջ»։

Երբ մենք անհանգիստ ենք, մեր մտքերը թռչում են անցյալի ու ապագայի միջև։ Իսկ երբ դու ձեռքով դիպչում ես սառը ջրին, զգում ես կեղտը, լաթի կոշտությունը, ֆիզիկական ջանքը, դու վերադառնում ես իրականություն։ Սա մաքրության մասին չէ, սա «հողանցման» մասին է։ Քանի դեռ միայն գլխումդ ես, դու տագնապի մեջ ես։ Իսկ երբ լաթը ձեռքիդ է՝ դու ներկա պահի մեջ ես և վերականգնում ես վերահսկողությունը։

2. Կարևոր որոշում կայացնելուց առաջ երեք գիշեր քնիր։

Ո՛չ թե մեկ, այլ երեք։

Որովհետև առաջին օրը քեզ առաջնորդում է էմոցիան, երկրորդ օրը՝ վախը, և միայն երրորդ օրն է ուղեղդ սկսում սթափ մտածել։

Իրոք, քանի՞ անգամ ես զղջացել շտապելու համար։ Եվ քանի՞ անգամ ես զղջացել սպասելու համար։ Ահա՛ և պատասխանը։ Իմաստությունը դա դադարն է՝ ազդակի և գործողության միջև։

3. Եթե չես կարողանում արթնանալ, ոտքերդ սառը ջրով տրորիր։

Ո՛չ սառը ցնցուղ, ո՛չ սառցե դույլ, այլ միայն ոտնաթաթերդ։

Տատս ասում էր, որ այդպես դու «միանում ես հողին» ու վերագործարկվում։ Եվ դա ճիշտ է։ Մարմինը վայրկենապես արթնանում է, ուղեղը կառչում է իրականությունից, և գլխի «թմբիրը» անհետանում է։

4. Երբ ոչինչ չի ստացվում, սկսիր թավայի մեջ ինչ-որ բան տապակել։

Կարևոր չէ՝ ինչ։ Թեկուզ սովորական ձվածեղ կամ կարտոֆիլ։

Նույնիսկ եթե ուտելու տրամադրություն չունես։ Տապակվող սննդի ձայնը, բույրը, թավայից եկող ջերմությունը ուղեղի համար անվտանգության ազդանշան են։ Կարծես ազդանշան լինի․ «եթե ես խոհանոցում եմ և ուտելիք եմ պատրաստում, ուրեմն ես ողջ եմ, և ամեն ինչ կարգին է»։ Սա ավելի լավ է վերադարձնում ներկա պահին, քան շատ մեդիտացիաներ, հատկապես այն օրերին, երբ թվում է, թե ամեն ինչ փլուզվում է։

5. Եթե ամեն ինչ նյարդայնացնում է, դուրս արի ու քայլիր, մինչև հոգնես։

Առանց հեռախոսի, առանց երաժշտության, առանց կոնկրետ նպատակի։ Ուղղակի առաջ։

Դու խնդիրներից չես փախչում, դու դրանք «դուրս ես քայլում» մարմնիցդ։ Տատս ասում էր․ «Զայրույթը ուժ է, որը պետք է այրել, ոչ թե ճնշել»։ Եվ որքան արագ դու այրես այդ էներգիան ֆիզիկապես, այնքան արագ այն կանցնի՝ առանց վնասելու քեզ կամ քո սիրելիներին։ Առանց նյարդային պոռթկումների և խոսքերի, որոնց համար հետո կզղջաս։