Գլխավոր Դեսից-դենից Առակ. Համարձակություն. Երկու սերմ ու քամի

Առակ. Համարձակություն. Երկու սերմ ու քամի

0
80

Մի անգամ, արևոտ մի օր, դաշտում կողք կողքի ընկած էին երկու սերմ։ Մեկն ասաց. «Ես ուզում եմ մեծանալ։ Ուզում եմ, որ իմ արմատները խորը թափանցեն հողի մեջ, իսկ ցողունս բարձրանա դեպի երկինք՝ արևին ընդառաջ։ Ես ուզում եմ զգալ գարնանային անձրևի կաթիլները և ամառային քամու շշուկը։ Ես ուզում եմ ապրել»։ Եվ սերմը սկսեց աճել։

Մյուս սերմն ասաց. «Ես վախենում եմ։ Եթե ես արմատներս ուղարկեմ հողի մեջ, ի՞նչ կլինի, եթե հանդիպեմ կարծր քարերի։ Եթե ցողունս բարձրանա, թռչունները կգան և կկտցեն իմ ճյուղերը։ Եթե ես բացվեմ, խխունջները կարող են ուտել իմ տերևները։ Ես ավելի լավ է սպասեմ, մինչև ամեն ինչ ապահով լինի»։ Եվ սերմը սպասեց։

Մի օր փոթորիկ բարձրացավ։ Առաջին սերմից աճած բույսը, որի արմատները խորն էին, և ցողունը՝ ամուր, դիմացավ քամուն ու անձրևին։ Իսկ երկրորդ սերմը, որը սպասում էր, քամին քշեց ու տարավ անհայտ ուղղությամբ։ Նա երբեք էլ չճաշակեց կյանքի բերկրանքը։

Դասը

 Կյանքում երբեմն պետք է ռիսկի դիմել և համարձակ լինել, որպեսզի հասնենք մեր նպատակներին։ Վախը կարող է մեզ զրկել հնարավորություններից, մինչդեռ համարձակությունը բացում է նոր հորիզոններ։