Գլխավոր Լուրեր Եղանակի կանխատեսում․ Առաջիկա օրեր․ Փետրվարի 18-23

Եղանակի կանխատեսում․ Առաջիկա օրեր․ Փետրվարի 18-23

0
54

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է․

Փետրվարի 18-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 24-28մ/վրկ արագությամբ։

​​Երևանում

Փետրվարի 18-ին ուշ երեկոյան հնարավոր է, 19-ի գիշերը և կեսօրից հետո, 22-ի երեկոյան, 23-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Փետրվարի 20-21-ին, 22-ի գիշերը 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

​​​Հանրապետության տարածքում

Փետրվարի 18-ին կեսօրից հետո, 19-ին, 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ գիշերը ձյան, ցերեկը ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 20-21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան`4-8մ/վ, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում․ փետրվարի 18-ի ցերեկը՝ մինչև 24-28մ/վ, 19-ին, 22-ին՝ 14-18մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը փետրվար 18-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, 19-20-ին աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 7-10 աստիճանով:
Հայաստանի առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումներին ծանոթացեք հղումով՝