Գլխավոր Լուրեր Մամուլ «Ժամանակ». Բանալին՝ Նիկոլ Փաշինյանի խոսքում. հեղափոխության գլխավոր խնդիրը

«Ժամանակ». Բանալին՝ Նիկոլ Փաշինյանի խոսքում. հեղափոխության գլխավոր խնդիրը

2752
0

«Այս օրերին Հայաստանում օրա­կարգային է դարձել թավշյա հեղա­փոխությունից հետո նոր իրավիճա­կում, նոր Հայաստանին Արևմուտքի ցուցաբերվելիք օգնության, ներդ­րումների, օժանդակության հարցը: Այդ մասին խոսակցությունները հատկապես ակտիվացան Նիկոլ Փա­շինյանի՝ Բրյուսել այցից հետո, թեև դա գուցե ավելի շատ առիթ էր, քանի որ խնդիրը ինքնին օդում, մթնոլոր­տում է երկար տարիներ: Կա հանրա­յին որոշակի տարածված ընկալում, որ ներքին վերափոխումները ինքնաբերաբար պետք է առաջ բերեն ար­տաքին արևմտյան մեծ ներդրում­ներ:

Ասել, որ այս մտայնությունը լիովին իռացիոնալ է և անտրամաբանական, անշուշտ կլինի շատ սխալ: Սակայն, ընդ­հանուր առմամբ, ներքին վերափոխում­ների և արտաքին ներդրումների ուղիղ կապի իմաստով մենք թերևս թույլ ենք տալիս խորքային մի սխալ: Ընդ որում՝ այդ հարցի «բանալին», իհարկե, մի փոքր այլ կոնտեքստում, սակայն առկա էր Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հայտ­նի հայտարարության մեջ, որտեղ նա նշեց, որ Հայաստանում ժողովրդավա­րական բարեփոխումներն արվելու են ոչ թե որպեսզի Եվրամիությունը կամ Արև­մուտքը մեզ փող տա, այլ որովհետև այդ փոփոխությունները մեզ են պետք:

Բանալին այստեղ այն է, որ մենք մեր վերափոխումները, Հայաստանի փոփո­խությունը, նոր Հայաստանի կերտումը պետք է կապենք մեր ներուժի՝ համա­հայկական ներուժի հետ, և ըստ այդմ՝ մեր փոփոխությունները պետք է չափենք այդ ներուժի դրսևորմամբ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նոր տեսանյութ.