Գլխավոր Լուրեր Եղանակի կանխատեսում․ փետրվարի 25-ից մարտի 2-ը

Եղանակի կանխատեսում․ փետրվարի 25-ից մարտի 2-ը

0
112
առաջիկա օրերին սպասվում է․

Երևանում

Փետրվարի 25-ի և մարտի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ին սպավում է անձրև։ Փետրվարի 27-28-ին, մարտի 1-ի գիշերը սպասվում են տեղումներ․ գիշերը՝ ձյան, ցերեկը՝ ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 26-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։

​​​Հանրապետության տարածքում

Փետրվարի 25-ի ուշ երեկոյան, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 26-ի ուշ երեկոյան, 27-28-ին շրջանների մեծ մասում, մարտի 1-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 26-ի երեկոյան լեռնային և նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան, հովտային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 27-28-ին ողջ հանրապետությունում տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 27-ին առանձին վայրերում տեղումները կլինեն առատ։ Մարտի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ, փետրվարի 25-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19մ/վ, 26-ին՝ 18-23մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ին աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով: