Գլխավոր Սպորտ «ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ցանկություն ունեմ». Արթուր Վանեցյանը նշեց պայմանը

«ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ցանկություն ունեմ». Արթուր Վանեցյանը նշեց պայմանը

0
3367

Ես ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ ցանկություն ունեմ, բայց դեռ վերջնական որոշում չունեմ: Այս մասին այսօր՝ կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Ես մտածում եմ այդ ուղղությամբ, պատրաստ եմ առաջադրվել, իսկ թե կընտրվեմ, թե ոչ, ժամանակը ցույց կտա: Պատրաստ եմ առաջադրվել միայն այն դեպքում, եթե այսօրվա ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները ինձ հավաստիացնեն, որ իրենք էլ դեմ չեն, որ ես լինել ՀՖՖ նախագահ:

Առաջադրումը պետք է լինի բարձրագույն լիգայում խաղացող ակումբների կողմից: Եթե կցանկանան միասնական թեկնածու առաջադրել և այդ թեկնածուի դերում կտեսնեն ինձ, ես սիրով կհամաձայնեմ»,-հայտարարեց Վանեցյանը:

Դիտարկմանը, որ ՀՖՖ գործկոմի կազմում են Տարոն Մարգարյանը, Հրայր Թովմասյանը և այլ ՀՀԿ-ականներ, ԱԱԾ տնօրենն ասաց, որ գործոմի կազմն ամբողջությամբ կփոխվի:

Նա կոչ արեց բոլոր տատանվող ֆուտբոլային ակումբերին մասնակցել առաջնությանը. Խոսքը «Շիրակի», «Փյունիկի», մնացած թիմերի մասին է: Թող անպայման մասնակցեն, անկախ նրանից, թե ինչ հարաբերությունների մեջ են ֆեդերացիայի հետ: «Շիրակ» ակումբին զրկել էին չեմպիոնությունից, բայց անցյալ գործկոմի նիստին «Շիրակը» հետ է վերադարձվել բարձրագույն լիգա և ես հորդորում եմ, որ մասնակցի և խաղա»:

Արթուր Վանեցյանը նաև նշեց, որ եթե Ջորկաեֆը ցանկություն ունենա և համաձայնի դառնալ ՀՖՖ նախագահ, ինքը պատրաստ է զիջել ՀՖՖ նախագահի պաշտոնը: