Գլխավոր Լուրեր Մամուլ «Ժամանակ». Երևանի քաղաքապետի՝ Փաշինյանի թեկնածուն. ի՞նչ ֆորմատով կմասնակցի Փաշինյանի թիմը ընտրություններին՝ «Ելք»...

«Ժամանակ». Երևանի քաղաքապետի՝ Փաշինյանի թեկնածուն. ի՞նչ ֆորմատով կմասնակցի Փաշինյանի թիմը ընտրություններին՝ «Ելք» դաշինքո՞վ, թե՞ «ՔՊ»-ով

0
2129

«Երևանի ավագանու ար­տահերթ ընտրությանը Նիկոլ Փաշինյանի թիմի հաղթանակը կարծես թե որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, և ինտ­րիգն այն է, թե ինչ ֆորմատով կմասնակցի Փաշինյանի թիմը՝ «Ելք» դաշինքո՞վ, թե՞ «Քաղա­քացիական պայմանագրով», ու ըստ այդմ՝ ով կլինի Երևանի քաղաքապետի թեկնածուն:

Միևնույն ժամանակ, ակն­հայտ է նաև, ու դա նկատելի է նույնիսկ կառավարության, գործադիր իշխանության ձևավորման գործընթացից, որ թիմն ունի կադրային խնդիրներ և առավել ևս խարիզմատիկ կադրերի խնդիր: Ավելին՝ պետք է արձանագրել պարզ իրողությունը, որ այդ առումով քաղաքական այդ թիմի ծանրության ամբողջ բեռը Նիկոլ Փաշինյանի ուսերին է:

Մինչդեռ հստակ է, որ եթե պետական կառավարման տարբեր պաշտոններում հնարավոր են ոչ խարիզմատիկ կադրերի նշանակումներ, հա­ճախ նույնիսկ հանրայնորեն հարցեր առաջացնող ու վիճա­հարույց, Երևանի՝ ավագանու արտահերթ ընտրությանը, որը փաստացի հենց քաղաքապե­տի արտահերթ ընտրություն է, հույժ կարևոր է խարիգմատիկ թեկնածուի ներկայացումը:

Իհարկե, ինքնին բավարար կլինի թերևս Նիկոլ Փաշինյա­նի անձնական աջակցությունն այդ թեկնածուին, և նրա օգ­տին քվեարկելու կոչը կարող է բավարար լինել հաղթանակի համար, առավել ևս, որ կարծես թե չկան նաև ուժեղ մրցա­կիցներ: Սակայն տվյալ պարա­գայում խոսքը հանրապետու­թյան մայրաքաղաքի մասին է, որն ընդգրկում է Հայաստանի բնակչության կեսը և գուցե ավելին, և նույնը նաև կառա­վարվող ռեսուրսների մասով: Ըստ այդմ՝ այստեղ զուտ «նշանակման» հարց չէ, և ոչ էլ ուղղակի նոմինալ հաղթանա­կի:

Այստեղ երևանցիներին առաջնորդելու հարց է, որով­հետև մեծ քաղաքի քաղաքապետը, հատկապես հաշվի առ­նելով հայաստանյան ու երևանյան իրողությունները, պետք է լինի քաղաքացիների առաջ­նորդը: Որովհետև քաղաքի խնդիրներն այնպիսին են, նա­և իրենց արմատներով, որ պահանջում են հանրային լայն կոնսոլիդացիա, ինչը կարող է անել խարիզմատիկ առաջ­նորդն իր գաղափարներով: Այն, ինչ, ըստ էության, անում է Նիկոլ Փաշինյանը համապե­տական մասշտաբում: Դա, իհարկե, ներառում է նաև Երևանը, սակայն մյուս կողմից՝ քաղաքի մասշտաբային առանձնահատկությունը թե­լադրում է իր որոշակի անհրա­ժեշտությունները, ներառյալ և այն, որ քաղաքի արտահերթ ընտրությունն այդ իմաստով լավ հնարավորություն է խարիզմայի և առաջնորդության կարևոր խնդիրը որոշակիորեն թեթևացնել Նիկոլ Փաշինյանի համար՝ մի մասը տեղափոխե­լով Երևանի քաղաքապետի վրա: Եվ ոչ թե էլ ավելի ծանրացնելով վարչապետի ուսերը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: