Գլխավոր Լուրեր Իրականություն, թե՞ կադր ֆանտաստիկ ֆիլմից ԱՄՆ-ի երկնքում

Իրականություն, թե՞ կադր ֆանտաստիկ ֆիլմից ԱՄՆ-ի երկնքում

0
69

ԱՄՆ-ի գյուղական բնակավայրերից մեկում մարդիկ ականատես են եղել բնության ամենախորհրդավոր և հազվագյուտ երևույթներից մեկին։ Ամպերի մեջ հանկարծակի հայտնված հսկայական շրջանաձև անցքը ստիպել է բոլորին մի պահ կանգ առնել ու հայացքն ուղղել դեպի երկինք։ 

Ի՞նչ է սա իրականում 


Թեև տեսարանը հիշեցնում է այլմոլորակայինների ներխուժում կամ «պորտալ» դեպի այլ չափողականություն, գիտնականներն ունեն հստակ բացատրություն։ Սա կոչվում է Fallstreak hole կամ Cavum:

Ինչպե՞ս է այն առաջանում 


Երևույթը տեղի է ունենում, երբ ամպերի մեջ գտնվող գերսառեցված ջրի կաթիլները (որոնք 0 աստիճանից ցածր են, բայց դեռ չեն սառել) հանկարծակի վերածվում են սառույցի բյուրեղների։ Այդ բյուրեղները դառնում են ծանր, սկսում են ներքև թափվել՝ իրենց հետևից թողնելով այսպիսի տպավորիչ կատարյալ շրջանաձև բացվածք։

Ընդամենը մի քանի րոպե տևած այս տեսարանը թվում էր գրեթե անիրական։ 


Իսկ դուք ի՞նչ կմտածեիք, եթե հանկարծ ձեր գլխավերևում տեսնեիք նման բան. կսկսեիք նկարե՞լ, թե՞ մի փոքր կվախենայիք։