Գլխավոր Դեսից-դենից Սկսեք յուրաքանչյուր օրն այս մտքերով, և կյանքը իմաստ կստանա

Սկսեք յուրաքանչյուր օրն այս մտքերով, և կյանքը իմաստ կստանա

0
27

«Այսօր, վաղ արթնանալով, ես հանկարծ հասկացա, որ այս օրը լինելու է իմ կյանքի լավագույն օրը: Մի կողմ նետելով բոլոր կասկածները՝ ես որոշեցի, որ այսօր իմ մեջ տոն է լինելու:

Ես որոշել եմ շնորհակալ լինել ինձ այն զարմանահրաշ կյանքի համար, որն ունեցել եմ՝ իմ բոլոր հաղթանակների, ձեռքբերումների, ներշնչանքի և, իհարկե, բոլոր դժվարությունների համար: Չէ՞ որ դրանք ինձ միայն ավելի ուժեղ են դարձրել:

Այս օրը ես կապրեմ բարձր պահած գլխով և երջանիկ սրտով: Ես երախտապարտ կլինեմ կյանքին այն պարզ բաների համար, որոնք շրջապատում են ինձ՝ առավոտյան ցողի, արևի, ամպերի, ծառերի ու թռչունների երգի համար:

Այսօր ես կլինեմ աշխարհի ամենաուշադիր մարդը: Ես կկիսվեմ իմ ուրախությամբ շրջապատիս հետ: Իմ շնորհիվ այսօր ինչ-որ մեկը կժպտա: Ես անսովոր ու բարի մի բան կանեմ անծանոթ մարդու համար: Անկեղծ հաճոյախոսություն կանեմ նրան, ով տխուր է: Երեխային կասեմ, որ նա բացառիկ է, իսկ սիրելիիս՝ թե որքան թանկ է նա ինձ համար:

Այսօր ես կդադարեմ անհանգստանալ այն ամենի համար, ինչ չունեմ, և կշնորհավորեմ ինձ այն բոլոր հրաշքների համար, որոնք արդեն կան իմ աշխարհում: Ես գիտեմ, որ տագնապը ժամանակի դատարկ վատնում է: Իմ հավատն իմ ուժերի հանդեպ կառաջնորդի ինձ դեպի իմ նպատակները:

Իսկ այս գիշեր, քնելուց առաջ, ես դուրս կգամ ու կնայեմ անվերջանալի երկնքին՝ ցանված միլիարդավոր աստղերով: Հիանալով այդ գեղեցկությամբ՝ ես շնորհակալություն կհայտնեմ Տիեզերքին այս կախարդանքի համար: Ես կքնեմ երջանիկ երեխայի պես, ով հուզմունքով սպասում է վաղվա օրվան…

Որովհետև վաղը լինելու է իմ կյանքի ամենալավ օրը:»