Tert.am-ը գրում է. Ադրբեջանը դիվանագիտական ուղիներով վճռական բողոք կհայտնի ռուսական կողմին: Այս մասին «Անադոլու» գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիմքեթ Հաջիևը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ է բողոքի նոտա հայտնել ՌԴ ԱԳՆ-ին՝ կապված Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի և ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների հարցերով 4-րդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պավլինսկու հանդիպմանը Բակո Սահակյանի մասնակցության հետ:
«Այդ քայլը չի համապատասխանում տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ապահովման համար վստահության հաստատմանը», – ընդգծել է Հաջիևը:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...