Գլխավոր Իրավական Քիչ առաջ ոստիկանները բերման են ենթարկել «Սիգարոնի» սեփականատերերից մեկի թիկնազորին

Քիչ առաջ ոստիկանները բերման են ենթարկել «Սիգարոնի» սեփականատերերից մեկի թիկնազորին

3350
0

armtimes.com-ը գրում է.

Մեր տեղեկություններով, քիչ առաջ ոստիկանները «ռեյդ-զինաթափում» օպերացիա են իրականացրել Բագրեւանդ փողոցում: Նույն այդ տեղեկություններով, ոստիկանները բերման են ենթարկել «Սիգարոն»-ի սեփականատերերից մեկին ուղեկցող թիկնազորի երկու անդամներին:

ՀՀ ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունները՝ նշելով, որ 2 անձ բերվել է բաժին, համապատասխան ստուգումներ են իրականացվում:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հրահանգեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին եւ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին՝ իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել:

Նոր տեսանյութ.