ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անկախության տոնի առթիվ ֆրանսահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին պարգևատրել է Երախտագիտության մեդալով:
Ջորկաեֆն իր խոսքում նշել է, որ Ֆրանսիան իրեն Պատվո լեգիոնի շքանշանի է արժանացրել. «Յուրաքանչյուրի համար պետական պարգևները շատ կարևոր են: Այս շքանշանը, որ հանձնվում է ինձ վարչապետի կողմից, կկրեմ պատվով, հպարտությամբ: Սա նոր խթան է և ես շատ հպարտ եմ լինելու լինել այդ երկրի ներկայացուցիչներից մեկը»,-ասել է նա: