Գլխավոր ՇոուԲիզ Գարիկ Մարտիրոսյանը ցույց է տվել Comedy Club-ի երեւանյան փորձերը

Գարիկ Մարտիրոսյանը ցույց է տվել Comedy Club-ի երեւանյան փորձերը

3887
0

Այսօր Երեւանում մի քանի ժամից մեկնարկում է Comedy Club-ը: Համարյա բոլոր աստղերը տեղում են, աշխատանքային խմբի անդամները պատրաստվում են իրենց ելույթներին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, իսկ Գարիկ Մարտիրոսյանն իր Instagram-ում փորձերից տեսանյութ է հրապարակել:

Ավելի վաղ Գարիկ Մարտիրոսյանը խոսել է սպասվող միջոցառման մասին:

«Մեր սիրելի Երեւանը դառնում է 2800 տարեկան: Մենք շատ ենք ուզում ներգրավված լինել այդ տոնին եւ գտնում ենք, որ Comedy Club-ի հերթական փառատոնի եւ նկարահանումների համար ավելի լավ վայր եւ առիթ պարզապես չենք գտնի: Իսկ երկրորդ, Հայաստանն ու հայերը վաղուց են հայտնի իրենց հումորի ավանդույթներով, եւ իհարկե վաղուց է հասունացել Comedy Club-ի կողմից Երեւանում ուրախ տոն անցկացնելու անհրաժեշտությունը: Երրորդ, եթե ամեն ինչ լավ անցնի (ես վստահ եմ դրանում), այն կարող է դառնալ բարի ավանդույթ եւ այդ ժամանակ Comedy Club-ը ամեն աշուն նկարահանումներով կժամանի Երեւան», – հայտարարել է հումորիստ-շոումենը: