Գլխավոր ՇոուԲիզ Սերժ Թանկյանը պրեմիերային ընդառաջ կիսվել է 1988-ի երկրաշարժին նվիրված «Սպիտակ» ֆիլմի թրեյլերով

Սերժ Թանկյանը պրեմիերային ընդառաջ կիսվել է 1988-ի երկրաշարժին նվիրված «Սպիտակ» ֆիլմի թրեյլերով

2803
0

Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է 1988-ի երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված «Սպիտակ» ֆիլմի թրեյլերը, որի պրեմիերան նախատեսված է սեպտեմբերի 20-ին:

«Այս տարի ավելի վաղ հնարավորություն եմ ունեցել կատարել «Սպիտակ» ֆիլմի երաժշտական ձևավորումը, մի դրամատիկ ֆիլմ, որը պատմում է Հայաստանում 1988-ի դեկտեմբերին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին:

Ստորև ներկայացնում եմ ֆիլմի առաջին թրեյլերը: Մրցանակակիր ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի այս ֆիլմի ցուցադրությունը Հայաստանում կմեկնարկի սեպտեմբերի 20-ին: Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան կկայանա դեկտեմբերին, որին զուգահեռ կթողարկվի նաև սաունդթրեքը: Մյուս երկրներում ֆիլմի թողարկման ամսաթվերը կհայտնենք հաստատվելուն պես», – գրել է Թանկյանը տեսանյութին կից:

Հիշեցնենք, որ ֆիլմի թրեյլերը պաշտոնապես հրապարակվել է օգոստոսի 31-ին:

https://www.facebook.com/SerjTankian/videos/2180231735577522/