Գլխավոր Իրավական Ոստիկանության և ՀՔԾ աշխատակիցները խուզարկություն են անցկացնում «Yerevan.today»-ի խմբագրությունում

Ոստիկանության և ՀՔԾ աշխատակիցները խուզարկություն են անցկացնում «Yerevan.today»-ի խմբագրությունում

1105
0

ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և ՀՔԾ աշխատակիցներն այս պահին խուզարկություն են անցկացնում «Yerevan.today» կայքի խմբագրությունում: Այս մասին Tert.am-ին հայտնեց կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը: «Այլ մանրամասներ այս պահին չեմ կարող հաղորդել, ավելի ուշ կներկայացնեմ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ կայքը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր.

«Yerevan.Today-ի հարգելի այցելուներ, համացանցում տարածվել է տեղեկություն, թե իբր մեր կայքը 2 օր առաջ, տեղադրել էր ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը՝ իբրև թե նախօրոք իմանալով: Ցուցադրվում են ինչ-որ «ապացույցներ»: Համացանցային փորձագետներն արդեն հերքել են դա՝ նշելով, որ Google համակարգում առկա է խնդիր: Բայց միևնույն է՝ լայնորեն տարածվում է կեղծ տեղեկությունը, որը վերածվում է մեր կայքի դեմ լայն հակաքարոզչության:

Հայտնում ենք որ ձայնագրությանը տեղեկացել ենք պատահական, սեպտեմբերի 11-ին ճիշտ նույն ժամերին՝ 14:00 կողմերը, ինչ մեր այլ գործընկերները և համացանցից օգտվողները:

Կայքում տեղադրել ենք 15:00-ին մոտ, երբ այն արդեն լայնորեն տարածվել էր: Դրել ենք տեսանյութը սղագրելուց հետո միայն:

Ուստի խնդրում ենք ապատեղեկատվություն չտարածել:
Շնորհակալություն:

Հ.Գ. Եթե իմացել ենք ձայնագրության մասին, բա՞ ասուլիսի մասին ոնց ենք իմացել
Ուշադիր նայեք լուսապատճենին»։