Գլխավոր Լուրեր Մամուլ «168 ժամ». Ալիևը նոր «գրոհ» է նախաձեռնում: ՀԱՊԿ-ն ինչպե՞ս կարձագանքի

«168 ժամ». Ալիևը նոր «գրոհ» է նախաձեռնում: ՀԱՊԿ-ն ինչպե՞ս կարձագանքի

1914
0

«ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը պայթյունավտանգ է, ինչպես միշտ, և եթե դրա համար կան նպաստավոր պայմաններ, բնականաբար, հակառակորդները դրանից կօգտվեն: ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իսկապես տարբեր և որոշ դեպքերում հակասական հայտարարություններ և քայլեր է իրականացրել:

Պաշտոնավարման սկզբում Փաշինյանը նշել էր, որ հակամարտության կողմ է ԼՂՀ-ն, որը պետք է ներգրավվի բանակցային գործընթացին, և որ Հայաստանը կողմ չէ: Սակայն հետագա գործընթացը գնաց նախկին տրամաբանությամբ, քանի որ տեղի ունեցավ Մնացականյան-Մամեդյարով հանդիպում նախկին ձևաչափով: Երևում է, որ Փաշինյանը տարածաշրջանային սեփական անվտանգության քաղաքականության փնտրտուքի մեջ է դեռ»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտու շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

Իր հերթին՝ գերմանացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը նշել է, որ Ադրբեջանը կարող է փորձել օգտվել այն իրավիճակից, որը ստեղծվել է Հայաստանում հեղափոխությունից հետո և´ ներքին, և´ արտաքին ոլորտներում: Ըստ նրա՝ սա Հայաստանի համար անցումային փուլ է, լի մի շարք մարտահրավերներով, քանի որ կան նաև արտաքին քաղաքական խնդիրներ: «ՀՀ նոր իշխանությունների առջև այսօր բազում խնդիրներ են ծառացել՝ ՀՀ ներքաղաքական կյանքը կայունացնելու առաջնահերթությունը և հեղափոխության հետևանքները քաղաքականապես կայացնելու անհրաժեշտությունը, որը պահանջում է արագ ներքին քաղաքական գործընթացներ: Սակայն, բնականաբար, ԼՂ հակամարտության գոտում իրավիճակ չի փոխվել, և կա հակամարտություն, որի շուրջ իրավիճակը զարգանում է, հակառակորդը գուցե փորձի օգտվել մի շարք հանգամանքներից»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ պարտավորությունների ստուգմանն Ադրբեջանի կողմից, ապա, Տարասովի կարծիքով, ՀԱՊԿ-ն ունի պարտավորություններ իր անդամ երկրի անվտանգության ոլորտում: Սակայն, ըստ նրա, ներկայումս ՀԱՊԿ-ի հեղինակությանը մեծ հարված է հասցվել, կան որոշակի խնդիրներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետապնդման հետ կապված, և դժվար է ասել, թե ՀԱՊԿ-ը կկարողանա՞ միասնաբար արձագանքել սահմանում տեղի ունեցող իրադարձություններին, եթե դիմում լինի Հայաստանի կողմից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: