Գլխավոր Լուրեր Մամուլ «Ժողովուրդ». ԱԱԾ-ն պարզում է՝ որտեղից են գոյացել Ալեքսանդր Սարգսյանի միլիոնները

«Ժողովուրդ». ԱԱԾ-ն պարզում է՝ որտեղից են գոյացել Ալեքսանդր Սարգսյանի միլիոնները

3215
0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, միայն մեկ բանկում ունի 30 մլն դոլար գրավադրված: Իսկ ահա Ալեքսանդր Սարգսյանը վերջերս իր հայտարարության մեջ նշել էր, թե այդ գումարները նա իր հետ Ռուսաստանի Դաշնությունից է Հայաստան բերել այնտեղ աշխատելու տարիներին:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանին հասկանալու համար` առկա են տեղեկություններ՝ այդ գումարները միանգամից են մուտք եղել հաշվին, թե տարիների ընթացքում: Ի պատասխան` Եղոյանը նախ նշեց, թե հարցը գտնվում է իրավապահների տիրույթում, ապա հավելեց. «Վարչապետը որեւէ բան հայտարարելուց առաջ հազար անգամ ստուգում է տվյալների իսկությունը եւ նոր միայն հայտարարում: Մնացածը կպարզի քննությունը»:

Մենք դիմեցինք նաեւ ԱԱԾ լրատվական ծառայություն, որտեղից փոխանցեցին. «Քննություն է իրականացվում. նախաքննության շահերից ելնելով` այլ մանրամասներ չենք կարող հայտնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: