Գլխավոր Լուրեր Մամուլ «Ժողովուրդ». Գարեգին Բ կաթողիկոսն ինքնակամ կլքի աթոռը հիվանդության հիմքով

«Ժողովուրդ». Գարեգին Բ կաթողիկոսն ինքնակամ կլքի աթոռը հիվանդության հիմքով

4333
0

«Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Գարեգին Բ կաթողիկոսի և ՀՀ նոր իշխանությունների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հայրապետն ինքն է թողնելու աթոռը: Որոշ տեղեկու­թյունների համաձայն՝ վեհափառն այն կթողնի հիվանդության հիմքով:

Ի դեպ, այս ընթացքում արդեն լուրեր են տարածվում, որ նա հիվանդ է, առողջական խնդիրներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանին, ով ասաց. «Անհրաժեշտ ենք համարում փաստել, որ Երրորդ Հանրապետության 27-ամյա պատմության ընթաց­քում առանց բացառության բոլոր կառավարությունները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և մաս­նավորապես Վեհափառ Հայրապետների նկատմամբ դրսևորել են պատշաճ հարգանք և գնահատել են Հա­յոց Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առանձնահատուկ դերը մեր պետականության զարգացման, ազ­գային միասնության ու համերաշխության պահպանման գործում»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: