Գլխավոր Լուրեր Մեր նպատակը շատ կոնկրետ է. ապահովել, որ մեր երկրում սերունդները տոնեն...

Մեր նպատակը շատ կոնկրետ է. ապահովել, որ մեր երկրում սերունդները տոնեն ՀՀ անկախության 270, 2700-ամյակները. Նիկոլ Փաշինյան

0
1942

Անկախության 27-ամյակի առիթով Բաղրամյան 26-ում ընդունելությունից հետո, որի ժամանակ բացվեցին նաև դարպասները ժողովրդի առաջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացավ Կենտրոնում՝ Կարապի լճում անցկացվող «Իմ քայլի» հանրահավաքին:

Վարչապետը ասաց, որ երևի բոլորն այսօր նկատել են՝ ինչ տոնական տրամադրություն էր, սա 27-րդ տարեդարձն է մեր անկախության: Եվ մեր նպատակը շատ կոնկրետ է՝ ապահովել, որ սերունդները մեր մայրաքաղաքում, մեր երկրում տոնեն մեր անկախության 270-ամյակը, 2700-ամյակը:

Այ այսքան պարզ խնդիր է դրված մեր առաջ։ Եվ այսօր ես տեսնում եմ, որ, այո, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պատրաստ է իր վրա վերցնել այդ խնդրի լուծման իր բաժինը, և ես տեսնում եմ, որ այսօր յուրաքանչյուր քաղաքացի ինքն իրեն ասում է՝ Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ, հաղթանակած քաղաքացի:

Եվ երեկ և այսօր շատ խորհրդանշական իրադարձություն է տեղի ունեցել, երեկ ՀՀ մի քանի գյուղերի մի քանի բնակիչներ հավաքվել էին կառավարության դիմաց, և ես, սենյակում նստած, լսեցի, որ ներքևում ինչ-որ աղմուկ –աղաղակ է, իջա, այնտեղ լարված մթնոլորտ էր, մարդիկ ուզեցել էին մտնել, ոստիկանությունը փակել էր, և հետո լրագրողներից մեկն ասաց՝ ոնց եք վերաբերում, որ մարդիկ խփում էին դռներին, ասացի՝ իրենց դռներն են, կուզեն կխփեն, կուզեն չեն խփի: Բայց այսօր ավելի կարևոր բան տեղի ունեցավ, այսօր Բաղրամյան 26-ի դռները բացվեցին ՀՀ քաղաքացիների առաջ»,- Փաշինյանը ընդգծեց, որ պետք է քաղաքացիների առաջ բացվեն նաև ԱԺ դռները։

Վարչապետը, անդրադառնալով քարոզարշավին, նկատեց, որ շատ է մտածել՝ քարոզարշավում առկա լարվածության պատճառը նաև այն էր, որ բոլոր ուժերը անկեղծորեն պայքարում էին երևանցու քվեն ստանալու համար: Վարչապետը նկատեց, որ պետք է ՀՀ քաղաքական կյանքից ու քաղաքական մշակույթից վերացվեն անձնական բնույթի վիրավորանքները։

«Եվ եկեք պայմանավորվենք այս անկախության օրը, որ մեր բոլոր քարոզչությունները լինելու են ժողովրդավարական, կրքոտ, թեժ, բայց ամեն անգամ, ամեն քաղաքական գործընթացի հետ մենք պետք է Հայաստանից, քաղաքական գործընթացից, և առհասարակ հարաբերվելիս, աշխատենք բացառել անձնական բնույթի հարձակումները, վիրավորանքը, ինքնասիրությունն ու արժանապատվությունը վիրավորելը»,- առաջարկեց Նիկոլ Փաշինյանը:

Ավելի մանրամասն կարդացեք՝ Tert.am-ում։