Աջափնյակ վարչական շրջանում ոստիկանությունը բերման է ենթարկել ԲՀԿ 5 ակտիվիստների: Այս մասին հայտնել է ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:
«Ամբողջ քարոզարշավի ընթացքում 300 ակտիվիստ է բերման ենթարկվել, մեր գնահատմամբ՝ կեղծ ահազանգերով, որովհետեւ քարոզարշավն ավարտված է, եւ որեւէ մեկը չի գտել մեկին, ով ընտրակաշառք է բաժանում, եւ չեն կարող գտնել, քանի որ ընտրակաշառք չի բաժանվում: Մեր ակտիվի աշխատանքը կազմալուծում են սրանով, քանի որ մեր ակտիվին ժամերով տանում են ոստիկանական բաժանմունքներ, բացատրություններ են գրում, եւ դա ժամեր է տեւում: Մի՛ փնտրեք սեւ կատու մութ սենյակում, եթե էդ կատուն չկա»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նշենք, որ ոստիկանությունը այսօր խուզարկություն է կատարել ԲՀԿ-ի Աջափնյակ վարչական շրջանի գրասենյակում: