Գլխավոր Լուրեր Միջազգային Ինդոնեզիայում երկրաշարժի և ցունամիի զոհերի թիվը գերազանցել է 1200-ը

Ինդոնեզիայում երկրաշարժի և ցունամիի զոհերի թիվը գերազանցել է 1200-ը

1380
0

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժերի եւ դրանց հաջորդած ցունամիի զոհերի թիվը գերազանցել է 1200-ը: Այդ մասին հայտնել է Straits Times թերթը: Ավելի վաղ հաղորդվել է 832 զոհվածերի մասին:

Հրատարակության տվյալներով՝ մոտավորապես 16,7 հազար մարդ երկրաշարժերի պատճառով լքել են իրենց տները, եւս շուրջ 2,4 մլն բնակիչներ մարդասիրական օգնության կարիք ունեն: Սեպտեմբերի 28-ի առավոտյան Սուլավեսի կղզու ափամերձ շրջանում՝ Պալու քաղաքից ոչ հեռու, տեղի է ունեցել 6,1 մագնիտուդով երկրաշարժ:

Ավելի ուշ նույն այդ շրջանում գրանցվել են 7,4 մագնիտուդով երկրաշարժ եւ մի շարք հետցնցումներ: Այնուհետեւ ԶԼՄ-ները հայտնել են, որ Պալուին մինչեւ երկու մետր բարձրությամբ ցունամիի է հարվածել:

Ինդոնեզիային արդեն աջակցություն է խոստացել Հարավային Կորեան, որը հումանիտար օգնություն կուղարկի 1 մլն դոլարի չափով: Եվրահանձնաժողովը Եվրամիությունից անունից 1,5 մլն եվրոյի արտակարգ մարդասիրական օգնություն է տրամադրել Ինդոնեզիայում երկրաշարժերից ու ցունամիից տուժածներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: