Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշել է չմեկնել Բաքու` մասնակցելու «Ղարաբաղ»-ի դեմ խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Twitter-ի իր էջում գրել է ESPN-ի թղթակից Մատիաս Կարենը: «Ասում են, որ Մխիթարյանը չի մեկնի Ադրբեջան մասնակցելու Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Ղարաբաղ»-ի դեմ խաղին: Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը հաշվի առնելով` Մխիթարյանն անձամբ է ընդունել նման որոշում` սեփական անվտանգության համար»,-գրել է լրագրողը:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Արսենալ»-ը հոկտեմբերի 4-ին կմրցի «Ղարաբաղ»-ի հետ, հանդիպումը կկայանա Բաքվում:
Եվրոպայի լիգայի եզրափակիչն այս տարի կանցկացվի ևս Բաքվում:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...