Պետական բուհերն այսուհետ չեն վճարելու Կարեն Ավագյանի հիմնադրամի պարտադիր գումարները։ Այդ մասին ֆեյսբուքում հայտնել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Այսօր պետական բուհերի ռեկտորների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել եմ, որ այսուհետ նրանք չեն վճարելու Կարեն Ավագյանի երիտասարդական հիմնադրամի պարտադիր գումարները, որոնք հասնում էին հարյուր միլիոնավոր դրամների»,- գրել է նա: