Գլխավոր Սպորտ Միհրան Հարությունյանը հաղթանակով է մեկնարկում MMA մարտեր առանց կանոնների սպորտաձևում (տեսանյութ)

Միհրան Հարությունյանը հաղթանակով է մեկնարկում MMA մարտեր առանց կանոնների սպորտաձևում (տեսանյութ)

3988
0

Ռոստովում կայացավ MMA-ի «Fight Nights Global» մրցաշարը:

Խոշոր մրցաշարին մասնակցում էր նաև հայ մարզիկ Միհրան Հարությունյանը, ով իր նորամուտն էր նշում MMA-ում:

Հայ մարզիկը մրցեց Իրանը ներկայացնող Ալի Յուսեֆիի հետ: Հարությունյանը հիանալի գոտեմարտ անցկացրեց: Իրանցի մարզիկը ժամանակից շուտ հանձնվեց և Միհրանը MMA-ում իր կարիերան սկսեց հաղթանակով: