Գլխավոր Լուրեր «Նրան կարելի է միայն մեծ երախտագիտությամբ հիշել». Պոզները՝ Ազնավուրի հիշատակին

«Նրան կարելի է միայն մեծ երախտագիտությամբ հիշել». Պոզները՝ Ազնավուրի հիշատակին

0
2689

Ռուս հայտնի հեռուստալրագրող, հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներն իր ինստագրամյան էջում գրառում է արել աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:

«Պետք չէ այս առիթով լացել, նա դա չէր ցանկանա, նա կյանքը դրական լույսի ներքո է ապրել: Նրան կարելի է միայն մեծ երախտագիտությամբ, ուրախությամբ հիշել, ծափահարել նրան, բայց ոչ մի դեպքում չարտասվել, քանի որ նա բնավ էլ այդպիսի մարդ չէր:

Իհարկե, ցավալի է, երբ մարդը նման կյանք ապրելուց հետո այսպես հեռանում է: Բայց Ազնավուրին կարելի է նույնիսկ նախանձել, քանի որ նա ապրել է երկար, հրաշալի, հաջողակ կյանք ու սիրել է մինչև կյանքի վերջին օրը:

Նա ինձ մոտ հիշվեց ու կհիշվի ձայնով, երգելաոճով և այն կրքով, որով այդ ամենն անում էր: Նա արդեն 90-ն անց էր, բայց շարունակում էր երգել: Եվ միանգամայն ակնհայտ էր, որ դրանում է նրա կյանքի էությունը»,-գրել է Պոզները: