Գլխավոր Իրավական ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայրն ինքնասպանություն է գործել

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայրն ինքնասպանություն է գործել

4521
0

Մահացել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայրը՝ Վալերի Գրիգորյանը:

Այս մասին լուրը հաստատեց Արմեն Գրիգորյանի մամուլի խոսնակ Արեգ Քոչինյանը:

«Նա մեկնել է Արցախ` հուղարկավորությանը ներկա գտնվելու համար»,- ասաց Քոչինյանը՝ նշելով, որ ավելին մեկնաբանել չի կարող:

Արցախի ոստիկանության լրատվական ծառայության պետ Ֆելիքս Հարությունյանը հաստատեց, որ ստացել են ահազանգ Վալերի Գրիգորյանի ինքնասպանության մասին։

«Երեկ գիշեր ահազանգել և հայտնել են, որ հայտնաբերվել է ձեր նշած քաղաքացու դին՝պարանով կախված վիճակում:

Պարզվել է, որ առանձնատան հարակից տարածքում քաղաքացին ինքնասպանություն է գործել»,- ասաց Հարությունյանը։

Նա հայտնեց, որ դեպքի վայրում իրավապահները համապատասխան աշխատանքներ են կատարել, հանգամանքները պարզվում են, քննությունն է կատարվում։

Նոր տեսանյութ.