Մահացել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայրը՝ Վալերի Գրիգորյանը:
Այս մասին լուրը հաստատեց Արմեն Գրիգորյանի մամուլի խոսնակ Արեգ Քոչինյանը:
«Նա մեկնել է Արցախ` հուղարկավորությանը ներկա գտնվելու համար»,- ասաց Քոչինյանը՝ նշելով, որ ավելին մեկնաբանել չի կարող:
Արցախի ոստիկանության լրատվական ծառայության պետ Ֆելիքս Հարությունյանը հաստատեց, որ ստացել են ահազանգ Վալերի Գրիգորյանի ինքնասպանության մասին։
«Երեկ գիշեր ահազանգել և հայտնել են, որ հայտնաբերվել է ձեր նշած քաղաքացու դին՝պարանով կախված վիճակում:
Պարզվել է, որ առանձնատան հարակից տարածքում քաղաքացին ինքնասպանություն է գործել»,- ասաց Հարությունյանը։
Նա հայտնեց, որ դեպքի վայրում իրավապահները համապատասխան աշխատանքներ են կատարել, հանգամանքները պարզվում են, քննությունն է կատարվում։