Գլխավոր Սպորտ Շախմատի տղամարդկանց թիմը Օլիմպիադայի 9-րդ տուրում հաղթեց Հնդկաստանի թիմին

Շախմատի տղամարդկանց թիմը Օլիմպիադայի 9-րդ տուրում հաղթեց Հնդկաստանի թիմին

1566
0

Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմը հաղթանակ տոնեց 43-րդ Օլիմպիադայի 9-րդ տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաթումում ընթացող Օլիմպիադայի այս տուրում Հայաստանը մրցում էր Հնդկաստանի հետ: Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Հաղթական միավոը թիմին բերեց Հայկ Մարտիրոսյանը: Հայաստան-Հնդկաստան 2,5-1,5:

Օլիմպիադայի ավարտին մնացել է 2 տուր: