Գործարար Գագիկ Խաչատրյանը երկար տարիներ բամբակի մշակությամբ զբաղվող երկրներից տոննաներով բամբակ է ներմուծել Հայաստան: Այս տարի որոշել է Արմավիրի մարզի չորացած ու անմշակ հողերը լցնել բամբակի մշակաբույսերով:
Հայաստանում գրեթե կես դար բամբակ չի աճեցվել:
Ազգությամբ տաջիկ մասնագետը Արմավիրում զբաղվում է դաշտերի մշակմամբ։ Նա նշում է, որ Հայաստանի հողի վրա աննախադեպ բերք են ստացել: Սովորաբար ամեն թուփը 60-70 բույս է տալիս, հայկական հողի ամեն թփից հավաքել են գրեթե կրկնակի:
Մանրամասները՝ ՀՀ կառավարության ներկայացրած տեսանյութում: