Գլխավոր Քաղաքական Հաճելի կլինի ձեզ հետ միասին աշխատել. Բելգիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին

Հաճելի կլինի ձեզ հետ միասին աշխատել. Բելգիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին

0
3698

News.am-ը գրում է. Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ հղում եմ ձեզ անկեղծ շնորհավորանքներս ու հաջողության լավագույն բարեմաղթանքներս։

Հաճելի կլինի ձեզ հետ միասին աշխատել՝ ի նպաստ մեր երկու երկրների միջև հաստատված փայլուն համագործակցության և բարեկամական հարաբերությունների էլ ավելի ամրապնդման»։