Երևան քաղաքի նորընտիր ավագանին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, անցկացնում է իր առաջին նիստը։
Նիստի օրակարգում ընդգրկված է 5 հարց։ Քննարկվելու են ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով ձևավորելու, հանձնաժողովներ կազմավորելու, հանձնաժողովների նախագահներ և նրանց տեղակալներ առաջադրելու հարցերը։
Նիստի ընթացքում ավագանու անդամները նաև Երևանի քաղաքապետի երդման արարողության հետ կապված կազմակերպչական հարցերի են անդրադառնալու, ինչպես նաև կսահմանեն ավագանու հերթական նիստի գումարման օրը։