ria.ru-նհայտնում է, որ Նիկոլաս Մադուրոն ստանալով ընտրողների մոտ 68%-ի աջակցությունը՝ հաղթել է Վենեսուելայում կայացած նախագահական ընտրություններում:
Աղբյուրը մանրամասնում է, որ Մադուրոյի օգտին է քվեարկել ավելի քան 5.8 մլն մարդ, ինչի արդյունքում գործող նախագահն այս պաշտոնում կմնա մինչև 2025թ.:
Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը հրաժարվել է ճանաչել Վենեսուելայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Նմանատիպ դիրքորոշում են արտահայտել Արգենտինայի, Չիլիի և մի շարք այլ լատինամերիկյան պետությունների կառավարությունները:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...