Գլխավոր Լուրեր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն արտացոլված է կառավարության ծրագրում. ԱԳՆ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն արտացոլված է կառավարության ծրագրում. ԱԳՆ

0
1094

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը բազմիցս շեշտվել է, եւ այն արտացոլված է երկրի կառավարության ծրագրում: Այս մասին հայտարարեց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը:

«Հայկական կողմի մոտեցումների մասին նախօրեին «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակում նախարարների հանդիպման ժամանակ խոսել է նաեւ ԱԳ նախարարը»,- նշեց մամուլի քարտուղարը: