«Ոստիկանության ներքին զորքերում դժգոհություն է հասունանում: Հին Հայաստանում փափուկ պայմաններում աշխատած ոստիկանները չեն հարմարվում նոր կարգավիճակին՝ սահման մեկնելու և այնտեղ ծառայություն իրականացնելու նորույթին:
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ոստիկանության ներքին զորքերի ծառայողները 15 օրով մեկնում են սահման՝ այնտեղ ծառայելու:
Ընդ որում, նրանց ուղարկում են հայ-ադրբեջանական սահմանի բավականին վտանգավոր կետերում ծառայության: Մենք լուրեր ենք ստանում, որ մի քանի տասնյակ աշխատակիցներ նույնիսկ խզել են պայմանագրերը և հեռացել համակարգից: Նրանք հրաժարվում են 32 հազար դրամ հավելավճարից, որը ստանում են այդ հերթապահության համար: Չնայած համակարգից զանգվածային արտահոսքի լուրերը պաշտոնապես չեն հաստատում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: