Գլխավոր Լուրեր Մամուլ «Հրապարակ». Հայտնի գաղտնալսման հարցերով հանձնաժողովը պատրաստվում է լսել «վախեցած» դատավոր «Հրա­չին»՝ Վաչե...

«Հրապարակ». Հայտնի գաղտնալսման հարցերով հանձնաժողովը պատրաստվում է լսել «վախեցած» դատավոր «Հրա­չին»՝ Վաչե Մարգարյանին

1290
0

«Մեր տեղեկություններով՝ հայտնի գաղտնալսման հարցերով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը, անկախ ԱԺ լուծարման հանգամանքից, տեղի է ունե­նալու հինգշաբթի օրը: Հանձնաժողովը պատրաստվում է լսել ԱԱԾ և ՀՔԾ ղեկա­վարների խոսակցության գաղտնալսման ժամանակ հնչած՝ Ռ. Քոչարյանի գործն առաջին ատյանում քննած, ըստ ԱԱԾ տնօրենի՝ «վախեցած» դատավոր «Հրա­չին», նույն իրեն՝ Վաչե Մարգարյանին:

Իսկ այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը կհաստատի իշխանությունների կողմից հրատապ համարվող «Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին փոխհատուցում տալու» մասին օրենս­դրական նախագիծը: Ճամպրուկները հավաքած ԱԺ-ն կհասցնի ընդունել այդ կարևոր օրենքը, խորհրդարանական մեր աղբյուրներն ասացին, ըստ ամենայնի՝ այո:

Օրենքն ընդունելու համար անհրաժեշտ է 53 ձայն: Հիշեցնենք՝ օրենքի ուժով արձակման դեպքում պառլամենտը շարունակում է իր լիազորությունները, մինչև նորընտիր պառլամենտի առաջին նիստը:

Չնայած մշ­տապես քվորումի խնդիր ունեցող պառլա­մենտն այդ ընթացքում, թերևս, կմատնվի ամբողջական պարապուրդի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: