«Քոչարյանն այս փուլում հետ է քաշվում՝ նախ որովհետև գտնում է, որ իմաստ չունի մասնակցել ընտրություններին՝ ձևավորվելու է միակուսակցական պառլամենտ, և, որ կարևորն է՝ Ռուսաստանն արդեն խնդիրներ չունի Նիկոլի հետ:
Քոչարյանն էլ հետ է քաշվում՜ գտնելով, որ պետք է նախապատրաստվել հաջորդ ընտրություններին՝ նոր թիմով»,- տեղեկացրեց նրան մոտ կանգնած մեր աղբյուրը:
Իսկ Մայրապետյանի գո՞րծը: «Այդ առնչությամբ ևս նա անհանգստություն չունի, կարծում է, որ ընտրություններից հետո այն ևս կմարի»: Ըստ նույն աղբյուրի՝ օրերս Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը հանդիպել են, քննարկել ընտրությունների, ապագա զարգացումների խնդիրները:
«Երկուսն էլ ունեն մտահոգություն, թե ինչ զարգացումներ են տեղի ունենալու նաև Ղարաբաղի շուրջ, եթե օղակն Իրանի հարցում ավելի սեղմվի»:
Ի դեպ, մեր տեղեկություններով, եթե խորհրդարանական զարգացումներն այլ կերպ ընթանային, ԲՀԿ-ն չստորագրեր հայտնի հուշագիրը, քոչարյանական ուժերն ու անհատները հոկտեմբերի կեսերից սկսելու էին լուրջ պայքարը, այդ թվում և՝ փողոցային-միտինգային:
Նրանք այս օրերին խիստ տարակուսած հարցնում են. «Բա որ Քոչարյանը հետ է քաշվում, մեզ հետ ինչ է լինելու»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: