Tert.am-ը գրում է.
Կապանի ընտրատեղամասերում այս պահին շուրջ 600 քվեի առավելությամբ ՔՊ-ական թեկնածու Նարեկ Բաբայանից առաջ է անկուսակցական թեկնածու Գևորգ Փարսյանը:
Այս մասին Tert.am -ին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը:
Վերջինս, սակայն նշեց, որ այս պահին տեղեկություններ չունեն շուրջ 10000 քվեի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ այստեղ առաջադրվել է հայանքապետի ղեկավարի 3 թեկնածու. ՔՊ-ական Նարեկ Բաբայան և անկուսակցականեր Էդգար Հովհաննիսյանն ու Գևորգ Փարսյանը։
ՔՊ նախընտրական շտաբից Tert.am -ին հայտնեցին, որ թիվ 41/57 ընտրեղամասում Նարեկ Բաբայանը ստացել է 41 տոկոս, Փարսյան Գևորգը՝ 51, իսկ Էդգար Հովհաննիսյանը՝ 8 տոկոս: