Գլխավոր Լուրեր Պատահարներ Շերեմետևոյում Հայաստանի քաղաքացի է զոհվել ինքնաթիռի վրաերթի հետևանքով

Շերեմետևոյում Հայաստանի քաղաքացի է զոհվել ինքնաթիռի վրաերթի հետևանքով

2176
0

Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանում Հայաստանի 25-ամյա քաղաքացի է զոհվել ինքնաթիռի վրաերթի հետեւանքով: Մարդատար ինքնաթիռը տղամարդուն հարվածել է թափառքի ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Լենտա. ռու»-ին հայտնել է Ռուսաստանի քննչական մարմինների մի աղբյուր:

Աթենք մեկնած ինքնաթիռի օդաչուն դիսպետչերներին հայտնել է, որ հավանաբար կենդանու Է բախվել թռիչքավայրԷջքային գոտում: Ինքնաթիռի համակարգերը վնասվածքներ չեն արձանագրել, ուստի որոշվել է օդանավը չվերադարձնել օդանավակայան:

Զոհված 25-ամյա տղամարդու ինքնությունը պարզվել է նրա գրպանում հայտնաբերված փաստաթղթերով: Ինչպես հայտնել է Ռուսասաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի միջտարածաշրջանային հետաքննչական վարչության ներկայացուցիչ Նատալյա Ֆյոդորովան, կատարվում է քննչական ստուգում:

ՌԵՆ ՏՎ-ի աղբյուրները հավելում են, որ զոհվածը Հայաստանի 1993 թվականին ծնված քաղաքացի է: Նշվում է, որ նա արտաքսվել էր Իսպանիայից եւ Մադրիդից մեկնել էր հայրենիք Մոսկվայում միջանկյալ կանգառով: Այժմ մասնագետները պարզում են, թե ինչպես է երիտասարդը հայտնվել թռիչքային գոտում:

Ավելի ուշ հայտնի РЕН ТВ հեռուստաընկերությունը հաղորդել է, որ զոհվածը Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 1993թ. ծնված Ա. Գ. Եփրեմյանն է: