ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ ստորագրել է Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
Այս մասին վարչապետի պաշտոնակատարը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո:
ՀՀ օրենսդրությամբ ետին թվով քաղաքացիություն շնորհելու ոչ մի սողանցք չկա: Հետեւաբար՝ քաղաքացիությունն ուժի մեջ կմտնի այս տարվանից»,– գրել է Փաշինյանը։