Գլխավոր Իրավական Գաղտնալսողները շատ լավ են պատրաստված եղել եւ հետքեր չեն թողել. Վանեցյան

Գաղտնալսողները շատ լավ են պատրաստված եղել եւ հետքեր չեն թողել. Վանեցյան

1390
0

News.am-ը գրում է․

Գաղտնալսողները շատ լավ են պատրաստված եղել եւ հետքեր չեն թողել, որով կարող ենք մեղադրանքներ ներկայացնել մարդկանց։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով իր եւ ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցի գործի ընթացքի մասին։

«Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, ժամանակն ցույց կտա, այս պահին չգիտեմ՝ կկարողանանք փաստագրել եւ քրեական պատասխանատվության ենթարկել այդ մարդկանց։ Ուղղակի անկեղծ, երեւի մտքով չի անցել, որ կարող են նման քայլի դիմել եւ գաղտնալսել ԱԱԾ տնօրենին եւ ՀՔԾ պետին, ավելին՝ այդ խոսակցությունները դարձնեին հրապարակային»,–նշեց նա։

Վանեցյանը մանրամասնեց, որ գաղտնալսողները Հայաստանից են։

Նրա խոսքով՝ հայտնի է մոտավոր շրջանակը, թե ովքեր են գաղտնալսման պատվիրողները, բայց չկան փաստական ապացույցներ. «ԱԱԾ–ն իրականացնում է օպերատիվ աշխատանք, որի ժամանակ ԱԱԾ–ի հետ գաղտնի հիմունքներով համագործակցում են տարբեր անձինք, որոնց աշխատանքը չի երեւում, բայց նրանց աշխատանքն անգնահատելի է։ Այդ մարդկանցից օպերատիվ եղանակով ստացվում է տեղեկատվություն, որը ցավոք սրտի չի լինում փաստաթղթավորել, այդ տեղեկատվությունը փաստագրել, այսինքն՝ ունենալ հստակ տվյալներ, որոնք կարող ես տրամադրել քննչական մարմիններին։ Մարդիկ, ովքեր արել են դա, իմացել են, որ ԱԱԾ–ն ջանք ու եռանդ չի խնայի այդ գործը բացահայտելու համար, եւ նրանք շատ լավ պատրաստված են եղել, հետքեր չեն թողել ցավոք սրտի, որով կարող ենք մեղադրանքներ ներկայացնել մարդկանց»։

Վանեցյանը շեշտում է՝ տարբեր միջոցներով, այլ երկրներից, գաղտնագրման տարբեր ծրագրեր օգտագործելով այդ տեսաձայնագրությունը տարածվել է, ինչը պատճառ է , որ ԱԱԾ–ում չեն կարողանում գտնել սկզբնաղբյուրը.«Սեպտեմբերի 6-ից ձայնությունը եղել է համացանցում եւ սեպտեմբերի 11-ին է դարձել հանրության լայն շերտերին հասանելի, որովհետեւ տեղեկատվությունը տարածելու եւ հետքեր չթողելու համար իրենք պետք է գործեին շատ զգույշ, եթե մենք կարողանայինք ֆիքսեինք սկզբնաղբյուրը տեսանյութի տարածման, ուստի սեպտեմբերի 6-ից տեղադրվել է եւ տարբեր միջոցներով, այլ երկրներից, գաղտնագրման տարբեր ծրագրեր օգտագործելով այդ տեսաձայնագրությունը տարածվել է, ինչը պատճառ է , որ մենք չենք կարողանում գտնել սկզբնաղբյուրը»։

Նա նշեց՝ տեսաձայնագրությունը տեղադրվել է Իսպանիայից, կոտրվել է օգտատիրոջ յութուբյան էջը, իսկ ԱԱԾ–ն Իսպանիայի գործընկերների հետ աշխատում է, դեռեւս նորություններ չկան։

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք ԱՂԲՅՈՒՐ ԿԱՅՔՈՒՄ: