Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մտադիր է նոր պայմանագիր կնքել Արքայական ակումբի հետ, չնայած նրանմ որ մի շարք այլ ակումբներ ցանկանում են ձեռք բերել նրա տրանսֆերը, հաղորդում է AS-ը:
33-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2020թ. հունիսի 30-ը:
Մոդրիչը «Ռեալում» է խաղում 2012 թվականից: Իսպանիայի ընթացիկ առաջնության 20 խաղում Մոդրիչը խփել է 2 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում: Չեմպիոնների լիգայում մասնակցել է 4 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...