Ուկրաինացի հայտնի երգչուհի, «ВИА Гра» խմբի նախկին անդամ Վերա Բրեժնևան Instagram-ի իր էջում հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես է նշել իր ծննդյան 37-ամյակը ամուսնու՝ պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեի հետ:
Երգչուհին խոստովանել է, որ ցանկացել է ծնունդը նշել նեղ շրջապատում և առանց համացանցի: Բրեժնևան նշել է, որ միայն երեկոյան է սկսել արձագանքել շնորհավորանքներին, որոնք նրան տվել են «ջերմություն, լուսավոր էներգիա և սեր»: Արտիստուհին հայտնել է, որ անչափ զգացված է բազմաթիվ շնորհավորանքներից՝ շեշտելով, որ դա իր շարժիչ ուժն է:
Տեսանյութում երգչուհին երազանք է պահում և փչում փոքրիկ քաղցրավենիքի վրա դրված միակ մոմը՝ այնուհետև համբուրում ամուսնուն:
https://www.instagram.com/p/BtcyWVRn2gf
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...